«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը խոստովանել է, որ ամռանը մերժել է եվրոպական մի գրանդ ակումբի, որպեսզի շարունակի իր աշխատանքը «Քրեյվն Քոթեջում»:
Մինչ «Ստոկի» դեմ տարած նվազագույն հաշվով հաղթանակը, Յոլը համարվում էր Պրեմիեր Լիգայի մարզիչներից հեռացվելու ամենից մեծ հավանականություն ունեցող մարզիչը:
Յոլի խոսքերով, նրան շատ է դուր գալիս «Ֆուլհեմում» իր աշխաանքը և հանուն դրա ամռանը մերժել է եվրոպական գրանդ ակումբներից մեկի առաջարկը:
-Շաբաթներ առաջ ես առաջարկ ստացա Եվրոպայի թոփ ակումբներից մեկից, սակայն մերժեցի, քանի որ ցանկանում եմ այստեղ հաջողության հասնել: Այո, ես առաջարկ ստացել եմ, սակայն չեմ ցանկանում դրա մասին խոսել,- Յոլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: