«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել երիտասարդ կիսապաշտպան Ադնան Յանուզային, որպեսզի չկրկնվի Պոլ Պոգբայի հետ տեղի ունեցածը:
18-ամյա Յանուզայը «Սանդերլենդի» դեմ խաղում իրական հերոս դարձավ, ով առաջին անգամ հայտնվելով «Յունայթեդի» մեկնարկային կազմում՝ դուբլ ձևակերպեց, որն էլ իր թիմին հաղթանակ պարգևեց:
Յանուզայի ներկայիս պայմանագիրը անգլիայի չեմպիոնի հետ կլրանա արդեն հաջորդ ամառ: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, մանկունյանցիները պատրաստ էին Ադնանի ետ նոր պայմանագիր ստորագրել դեռ անցած ամառ, սակայն Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո այդ պլանները հետաձգվեցին:
Նշենք, որ անցած տարվա ամռանը «Յունայթեդը» չկարողանալով նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ Պոլ Պոգբայի հետ՝ վերջինիս բաց թողեց, ով ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով միացավ «Յուվենտուսին»:
Հաղորդվում է, որ 18-ամյա Յանուզայի ծառայություններով հետաքրորված են «Յուվենտուսը», «Բավարիան» և «Ռեալը»: