«Լիվերպուլի» նախագահ Թոմ Վերները հայտնել է, որ Չեմպիոնների Լիգային մասնակցելու համար պարտադիր չէ, որ Լուիս Սուարեսը փոխի ակումբը:
Իր 10-խաղյա որակազրկումից հետո Սուարեսը հիանալի խաղով միացավ թիմին: Ուրուգվայցի հարձակվողը երկու խաղում դարձել է 3 գոլի հեղինակ, իսկ «կարմիրներն» այս պահին հավասար միավորներ ունեն առաջին տեղում գտնվող «Արսենալի» հետ:
Վերների կարծիքով, Սուարեսը կարող է իր նպատակներին հասնել նաև «Լիվերպուլում»:
-Ամռանը շատ ակումբներ էին հետաքրքրվում Լուիսի ծառայություններով, սակայն շատ կարևոր էր, որ մեզ հաջողվեց նրան պահել թիմում: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և մենք այժմ ավելի ուժեղ ենք մեզ զգում:
Ես հարգում եմ Չեմպիոնների Լիգայում խաղալու նրա ցանկությունը, սակայն նա այդ նպատակին կարող է հասնել նաև այստեղ,- Վերների խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: