Աշխարհի գավաթի 2014թ-ի առաջնության խմբային փուլի նախավերջին խաղից առաջ Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին արժանին է մատուցել հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդին:
Ինչպես հայտնի է, 33-ամյա Ջերարդը «երեք առյուծների» ավագը դարձավ նախորդ տարվանից: Սակայն Ռունին վստահ է, որ Ջերարդը դրան վաղուց էր արժանի:
-Վերջին 15 տարում Սթիվենն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է: Նա անգնահատելի օգուտ է բերում հավաքականին: Ես կարծում եմ, որ նա մի փոքր ուշ է ստացել ավագի թևկապը: Նա մեր հավաքականի իսկական առաջատարն է,- Ռունիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: