«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ Ուեյն Ռունին իր թիմի լավագույն ֆուտբոլիստն է:
Ընթացիկ մրցաշրջանում Ռունին ակումբում և Անգլիայի ազգային հավաքականում մասնակցաց 11 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ:
-Ռունին այս տարիքում հասել է նրան, որ պետք է լինի ակումբի գլխավոր ֆուտբոլիստներից մեկը, և միանշանակ նա «Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստն է: Նա ընդունում է պատասխանատվությունը, կարևոր գոլեր է խփում: Իր այս տարիքում նա մեծ փորձ ունի, ինչն էլ երևում է նրա խաղում,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Goal-ը: