Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի վերջին խաղում տեղի ունեցավ լոնդոնյան դերբի, ուր «Կրիստալ Փելեսը» հյուրընկալել էր «Ֆուլհեմին»:
Դաշտի տերերը ակտիվ սկսեցին խաղը և արդեն 7-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Սակայն այս գոլից հետո «արծիվները» 4 գնդակ բաց թողեցին և հերթական պարտությունը կրեցին: Նախ 19-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Փայթիմ Քասամին, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին Սթիվ Սիդուելը առաջ մղեց հյուրերին:
Մարտին Յոլի սաները երկրորդ խաղակեսի առաջին 10 րոպեների ընթացքում ևս 2 գոլ խփեցին: Այս անգամ էլ աչքի ընկան Դիմիտար Բերբատովը և Ֆիլիպ Սանդերոսը:
«Ֆուլհեմն» այս կամային հաղթանակից հետո բարձրացավ 14-րդ հորիզոնական:
Գոլեր․ Մարիապա՝ 7ր, Քասամի՝ 19ր, Սիդուել՝ 45ր, Բերբատով՝ 50ր, Սանդերոս՝ 55ր: