Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հայտնել է, որ մարտի 5-ին Անգլիայի ազգային հավաքականը «Ուեմբլի» մարզադաշտում ընկերական խաղ կանցկացնի Դանիայի հավաքականի հետ:
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ նոյեմբերի կեսերին անգլիացիները տանը կընդունեն Չիլիի և Գերմանիայի հավաքականներին:
Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլին պատրաստվելու համար «երեք առյուծները» խաղեր կունենան նաև գարնանը: Անգլիացիների և դանիացիների վերջին 18 հանդիպումներից 11-ում հաղթանակ են տարել Մառախլապատ Ալբիոնի բնակիչները:
Հիշեցնենք, որ Աշխարհի 2014թ-ի առաջնության խմբային փուլում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց Դանիայի հավաքականի դարպասը: