«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը կարող է այսօր մասնակցել Եվրոպա Լիգայում «Շերիֆի» դեմ արտագնա հանդիպմանը, որը կլինի նրա համար ընթացիկ մրցաշրջանում առաջին խաղը:
Հիշեցնենք, որ օգոստոսին՝ վերադառնալով հավաքականից, Ադեբայորն ուղարկվեց թիմի երկրորդ կազմ: Այդ պահից Էմանուելը մարզչվում էր «Տոտտենհեմի» պահեստայինների հետ:
Այժմ հայտնի է դառնում, որ Տոգոյի հավաքականի հարձակվողը լոնդոնցիների հետ մեկնել է Մոլդովա և ունի բոլոր շանսերը մասնակցելու այսօրվա հանդիպմանը: Daily Mirror