«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է, որ երջանիկ կլիներ ապագայում վերադառնալ «Արսենալ»:
Իսպանացին Արսեն Վենգերի թիմում ութ մրցաշրջան խաղալուց հետո 2011թ-ին վերադարձավ հայրենի «Բարսելոնա»: Սեսկը դեռ ջերմ զգացմունքներ ունի լոնդոնյան ակումբի հանդեպ, որտեղ պատանի ֆուտբոլիստից դարձավ համաշխարհային մակարդակի աստղ:
-«Արսենալն» իմ սրտում է, և միշտ այդպես կլինի: Ինձ համար շատ կարևոր կլինի հետ վերադառնալ: Այդ ակումբը բառացիորեն ընտանիք էր ինձ համար,- The Guardian-ին հայտնել է Ֆաբրեգասը:
26-ամյա Ֆաբրեգասի խոսքերով, իր հեռանալը դրական ազդեց երիտասարդ կիսապաշտպաններ Աարոն Ռեմսիի և Ջեկ Ուիլշերի վրա: