Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Ստոկ Սիթիին»:
Դևիդ Մոյեսի սաները չափազանց ծանր խաղում կարողացան կամային հաղթանակ տանել: Խաղի դեռ 4-րդ րոպեին հաշիվը բացեց Պիտեր Քրաուչը: Առաջին խաղակեսի վերջին րոպեներին «մանկունյանցիներին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն ընդամենը 2 րոպե անց Մարկո Արնաուտովիչը կրկին առաջ մղեց հյուրերին:
Թվում էր, թե «Յունայթեդը» կրկին միավորներ կկորցնի, սակայն 78-րդ րոպեին Ուեյն Ռունին հավսարեցրեց հաշիվը, իսկ 80-րդ րոպեին Խավիեր Էրնանդեսը խփեց իր թիմի հաղթական գնդակը:
Չնայած հաղթանակին, «Յունայթեդը» կշարունակի զբաղեցնել 8-րդ հորիզոնականը:
Գոլեր․ Քրաուչ՝ 4ր, վան Պերսի՝ 43ր, Արնաուտովիչ՝ 45ր, Ռունի՝ 78ր, Էրանդես՝ 80ր: