Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Պարի Սեն-Ժերմենը հունվարին կփորձի գնել «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատային:
«Կապույտների» վերջին երկու մրցաշրջանների լավագույն ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում տեղ չգտավ հիմնական կազմում: Ի պատասխան քննադատություններին, Մոուրինյոն կոչ արեց, որ Մատան, եթե ցանկանում է մնալ ակումբում, ապա պետք է հարմարվի իր խաղաոճին:
Եվ չնայած, որ վերջին հանդիպումներում Մատան դաշտ է դուրս գալիս մեկնարկայից րոպեներից, սակայն նա այլևս «Չելսիի» համար առանցքային խաղացող չէ:
Հաղորդվում է, որ «ՊՍԺ»-ն Մատայի ծառայություններով դեռ ամռանն էր հետաքրքրվում և մեծ էր հավանականությունը, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրը Խուանը կտեղափոխվի փարիզյան ակումբ: Սակայն ֆրանսիացիներն իրենց նպատակին հասնելու համար պետք է սպասեն մինչև հաջորդ տրանսֆերային պատուհանը: