«Արսենալի» նախկին հարձակվող Անդրեյ Արշավինը հայտնել է, որ լոնդոնյան ակումբը շատ վատ աջակցություն է ստանում տնային խաղերում:
Հունիսին «Արսենալը» վերանայեց ֆուտբոլիստների աշխատավարձերը և ազատվեց այն ֆուտբոլիստներից, ովքեր բարձր աշխատավարձ էին ստանում, սակայն տեղ չէին գտնում հիմնական կազմում: Այդ ֆուտբոլիստների թվում էր նաև Արշավինը, ով այժմ հանդես է գալիս «Զենիթում»:
-Այնտեղ վատ մթոնոլորտ էր: Տպավորություն էր, որ ամբոխը թատրոն է եկել․ թանկ տեղեր, թանկ տոմսեր, և նրանք ցանկանում են շոու տեսնել, այլ ոչ թե երկրպագել թիմին,- The Sun-ին տված հարցազրույցում հայտնել է Արշավինը: