«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հիացած է Ուգո Լյորիսով, ով՝ չնայած վնասվածքին, շարունակեց «Էվերթոնի» դեմ խաղը:
«Գուդիսոն Պարկում» երեկ կայացած խաղի երկրորդ խաղակեսում Լյորիսը բժշկական օգնություն ստացավ՝ այն բանից հետո, երբ մերսիսայդցիների հարձակվող Ռոմելու Լուկակուն ոտքով հարվածեց ֆրանսիցաու գլխին:
Լոնդոնցիների բժիշկները երկար ժամանակ Լյորիսին համոզում էին լքել խաղադաշտը, սակայն Ուգոն որոշեց խաղալ մինչև վերջ: Եվ կամայնին այդ հատկանիշների համար Լյորիսը գովեստի արժանացավ գլխավոր մարզչի կողմից:
-Բժշկական անձնակազմը ինձ հայտնեց, որ նա չի կարող շարունակել խաղը, որովհետև չի հիշում այն, ինչ տեղի է ունեցել իր հետ: Նա չէր հիշում այդ հարվածը:
Մենք արդեն պատրաստ էինք փոխարինման, երբ նա որոշեց շարունակել խաղը: Փառք Աստծո, որ լուրջ հետևանքներ չունեցավ այդ հարվածը,- ասել է պորտուգալացի մարզիչը: Sky Sports