«Տոտտենհեմ Հոտսպուրի» կիսապաշտպան Մուսա Դեմբելեն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում:
Բելգիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի միջոցով անգլիական այս երկու գրանդները ցանկանում են մեծացնել իրենց թիմերի հարձակողական ներուժը: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, երկու ակումբներն էլ Դեմբելեին գնելու առաջարկ կանեն արդեն այս ձմռանը:
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում, երբ «Տոտտենհեմին» են միացել Պաուլինյոն և Քրիստիան Էրիկսենը, լավ մարզավիճակում են Սանդրոն, Գիլֆի Սիգուրդսոնը և Լուիս Հոլդբին, ոչ հաճախ է Դեմբելեն հայտնվում մեկնարկային կազմում: