«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխն ընդունել է իր սխալը՝ «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղում բաց թողած երկրորդ գոլի դրվագում:
«Սթեմֆորդ Բրիջում» կայացած խաղի 68-րդ րոպեին Ստեֆան Սեսենյոնի խփած գոլի շնորհիվ «Վեստ Բրոմվիչը» առաջ անցավ հաշվի մեջ (1:2): «Ազնվականները» միայն խաղի վերջին րոպեին կարողացան խուսափել պարտությունից:
-Սկզբում անգամ պատկերացնել հնարավոր չէր, որ մենք չենք հաղթի այդ խաղում: Սակայն երկրորդ խաղակեսի սկզբում մենք գոլ բաց թողեցնինք: Իսկ հետո էլ իմ սխալի պատճառով մրցակիցն առաջ անցավ հաշվի մեջ,- հայտնել է չեխ դարպասապահը: