«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ իր թիմի հաջորդ մրցակից «Արսենալը» Պրեմիեր Լիգայում լավագույն ֆուտբոլն է ցուցադրում:
«Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ արտագնա խաղերից 4 միավոր վաստակած «Սաութհեմպտոնը» շաբաթ օրը կփորձի նույնն անել նաև առաջատար «Արսենալի» դեմ խաղում:
-Ես կարող եմ ասել, որ շաբաթ օրը մենք կխաղանք մի թիմի դեմ, որն առաջնությունում լավագույն ֆուտբոլն է ցուցադրում: «Արսենալը» կարող է տիտղոս նվաճել, սակայն կարծում եմ՝ կան այլ ակումբներ, որոնք հաղթելու հնարավորություն ունեն:
Ինչ վերաբերվում է մեզ, ապա պետք է շարունակենք ցուցադրել մեր խաղը: Պրեմիեր Լիգան անկանխատեսելի առաջնություն է, և ես հուսով եմ, որ մենք կկարողանանք հաղթել «Արսենալին»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում London24-ը: