Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ «Հոթորնս» մարզադաշտում, ուր միմյանց հետ ուժերը չափեցին «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» և «Աստոն Վիլլան»:
Դաշտի տերերն ակտիվ սկսեցին խաղը և արդեն 11-րդ րոպեին 2 գոլի առավելությամբ հաղթում էին «վիլլացիներին», սակայն երկրորդ խաղակեսում Պոլ Լամբերտի սաները կամային հատկանիշներ ցուցաբերեցին և կարողացան խաղն ավարտել ոչ ոքի արդյունքով:
Գոլեր․ Լոնգ՝ 3ր, 11ր, Էլ-Ահմադի՝ 67ր, Ուեսթվուդ՝ 76ր: