«Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն խոստովանել է, որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում, սակայն խոստացել է, որ մինչև մրցաշրջանի ավարտը կմնա «Սեյնտ Ջեյմս Պարկում»:
Անցած ամառ 27-ամյա ֆրանսիացին շատ մոտ էր «Արսենալ» տեղափոխվելուն, սակայն արդյունքում մնաց «Նյուքասլում»: «Կաչաղակները» Յոհանին չեն կարող տալ Չեմպիոնների Լիգային մասնակցության հնարավորություն, ինչի պատճառով նա ստիպված կլինի փոխել ակումբը:
-Իմ ցանկությունն է խաղալ Չեմպիոնների Լիգայում: Այս մրցաշրջանը կավարտեմ «Նյուքասլում», որից հետո կտեսնենք, թե ինչպես կստացվի,- ասել է Կաբայեն: RTL