Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում առաջնության ետնապահ «Սանդերլենդը» հյուրըկալել էր Լոնդոնի «Չելսիին»:
«Սթեյդիում օֆ Լայթում» բավական դիտարժան և գոլառատ ֆուտբոլ ստացվեց: «Ազնվականները» կամային հաղթանակ տարան Գուս Պոյետի սաների նկատմաբ: «Չելսիից» դուբլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը, մեկ անգամ էլ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Ֆրենկ Լեմպարդը:
Հատկանշական է, որ Ֆիլ Բարդսլին ընդամենը 2 րոպեում դարձավ ինքնագոլի և գոլի հեղինակ:
«Չելսին» հաղթեց 3:4 հաշվով և կշարունակ զբաղեցնել 2-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ալտիդոր՝ 14ր, Լեմպարդ՝ 17ր, Ազար՝ 36ր, 62ր, Օ՚Շի՝ 50ր, Բարդսլի՝ 84ր (ինք.), 86ր: