«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վստահ է, որ իր գործընկեր Արսեն Վենգերը կարող է «Արսենալին» պարգևել Պրեմիեր Լիգայի չեմպիոնություն:
Այսօր Բենիտեսի թիմը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում իր վերջին խաղը կանցկացնի «Արսենալի» հետ: Իսպանացի մարզիչը, ով ժամանակին մարզել է անգլիական «Լիվերպուլը» և «Չելսին», բարձր է գնահատում Արսեն Վենգերի մարզչական որակները:
-Սա կարող է լինել այն մրցաշրջանը, երբ «Արսենալը» Պրեմիեր Լիգայում չեմպիոն կդառնա: Իմ կարծիքով, Վենգերը Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչն է և նա գիտի, թե իր թիմն ինչ պետք է անի:
Ժամանակակից ֆուտբոլում յուրաքանչյուրը գիտի իր մրցակցի կարգը: «Արսենալը» շատ ուժեղ թիմ է, սակայն մենք պայքարելու ենք հաղթանակի համար,- ասել է Բենիտեսը: Daily Mirror