• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Քուինս Պարկ Ռեյնջերսը» 40 հզր տեղանոց նոր մարզադաշտ կկառուցի

Տոնի ՖերնանդեսԱնգլիական Չեմպիոնշիփի առաջատար «Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է 40 հզր նստատեղ ունեցող նոր մարզադաշտ կառուցելու ամբիցիոզ ծրագրի մասին:

«Ռեյնջերների» այժմյան 18 հզր տեղանոց մարզադաշտը՝ «Լոֆտուս Ռոուդը» կառուցվել է 1917 թվականին: Ակումբի սեփականատեր Տոնի Ֆերնանդեսը որոշել է մարզադաշտը վերակառուցելու փոխարեն նորը կառուցել:

Նոր մարզադաշտը կկառուցվի Լոնդոնի արևմուտքում՝ Old Oak շրջանում: Ակումբն արդեն բանակցություններ է սկսել քաղաքային իշխանության հետ, սակայն մինչ շինարարական աշխատանքները սկսելն անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքների ամբողջական ծրագիրը:

Ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Լոֆտուս Ռոուդը» եղել և կմնա ակումբի և երկրպագուների համար հատուկ վայր, սակայն մեզ անհրաժեշտ է 18 հզր նստատեղից ավել մարզադաշտ: Չունենալով մարզադաշտի նստատեղերն ավելացնելու հնարավորություն՝ մենք որոշեցինք այլ տարբերակ դիտարկել: Մենք այժմ հնարավորություն ունենք նոր մարզադաշտ կառուցել Old Oak շրջանում, որը նաև կխթանի Լոնդոնի այդ շրջանի զարգացմանը:

Այս ծրագրից կշահի նաև լոնդոնի բնակիչը, քանի որ նոր տրանսպորտային ուղիներ կլինեն, կկառուցվեն 24 հզր նոր բնակարաններ և կստեղծվեն նվազագույնը 50 հզր աշխատատեղեր:

qpr2qpr1

Հետաքրքիր փաստեր