«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ վերջին անհաջողությունները չեն ազդել իր թիմի ինքնավստահության վրա:
Նախորդ շաբաթ «զինագործները» հյուրընկալվելիս 6:3 հաշվով պարտություն կրեցին «Մանչեսթեր Սիթիից», իսկ Չեմպիոնների Լիգայում պարտվեցին «Նապոլիին»: Սակայն Վենգերն անհանգստանալու պատճառ չի տեսնում:
-Մենք հիասթափված ենք վերջին արդյունքներից, սակայն ես չեմ կարծում, որ դա կարող է ազդել մեր մարտական ոգու վրա: Չնայած որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում մենք շատ գոլ բաց թողեցինք, սակայն այդ խաղն ամբողջությամբ բացասական չէր մեզ համար: Մենք նույնպես գոլեր խփեցինք և կարող էինք նաև չպարտվել: Մենք կարող ենք շտկել սխալները և դա ցույց կտանք «Չելսիի» դեմ խաղում,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Վենգերը: