«Տոտտենհեմը» գլխավոր մարզչի պաշտոնում հաստատեց Թիմ Շերվուդին, ով մինչ այժմ կատարում էր մարզչի ժամանակավոր պարտականությունները: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Շերվուդն, ում գլխավորությամբ «Տոտտենհեմը» 17-րդ տուրում կամային հաղթանակ տարավ «Սաութհեմպտոնի» նկատմամբ, 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել: Նա կաշխատի մինչև 2014/15 մրցաշրջանի ավարտը:
-Մենք համոզված ենք, որ Թիմն ամեն ինչ անելու է ակումբում առաջընթաց գրանցելու համար,- ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Դանիել Լևին:
Ավելացնենք, որ Շերվուդի մարզչական շտաբ են ընդունվել Քրիս Ռեմսին, Լես Ֆերդինանդը և Շտեֆան Ֆրոյդը: