«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը Ադնան Յանուզային համեմատել է ակումբի նախկին աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Ինչպես ժամանակին Ռոնալդուն, այնպես էլ Յանուզայը «Յունայթեդի» հիմնական կազմում սկսել են խաղալ 18 տարեկանից: Մոյեսի կարծիքով, Ադնանը կարող է հասնել Ռոնալդուի մակարդակին, ով 2009թ-ին 80 մլն ֆունտով վաճառվեց Մադրիդի «Ռեալին»:
-Որոշներին պետք է հասկանալ, որ նա երիտասարդ տաղանդ է: Այս պահին նա ոտքերին շատ հարվածներ է ստանում, բայց դա նորմալ է. ժամանակին Ռոնալդուն էլ է այդպես եղել և տեսեք, թե ինչ ֆուտբոլիստ է դարձել:
Ադնանը նույնպես կարող է այդպիսի ֆուտբոլիստ դառնալ: Այս պահին նա պետք է շարունակի աշխատել,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: