• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյո. «Չելսին» և «Արսենալը» պայքարում են քառյակում տեղ զբաղեցնելու, իսկ «Լիվերպուլը»՝ չեմպիոնության համար

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարում իրական ֆավորիտ է համարում «Լիվերպուլին»:

Պորտուգալացու կարծիքով, իր թիմը և «Արսենալը», որն այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, պայքարում են լավագույն քառյակում տեղ գտնելու համար:

Boxing Day-ի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո «Լիվերպուլն» այժմ պատրաստվում է «Չելսիի» դեմ խաղին: Մոուրինյոն բարձր է գնահատում իր վաղվա մրցակիցների կարողությունները:

-Այս պահին բոլորը հավասար են: «Չելսին», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Սիթին» տեղ են զբաղեցնում ուժեղագույն քառյակում: Այս մրցաշրջանում մեծ պայքար է գնում ոչ միայն չեմպիոնության, այլ նաև քառյակում տեղ զբաղեցնելու համար:

Մենք կփորձենք տեղ ունենալ այդ քառյակում: Մեզ հետ նաև «Արսենալը»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր