Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Նիկլաս Բեդտների վնասվածքի լրջությունը, «Արսենալը» հարձակվող գնելու համար ստիպված կլինի դուրս գալ տրանսֆերային շուկա:
«Քարդիֆի» դեմ երեկվա խաղում հենց Բենտները հաղթանակ պարգևեց «Արսենալին»: Գոլի ժամանակ դանիացին վնասեց ոտքի կոճը:
Վերականգնման համար կպահանջվի մի քանի շաբաթ, իսկ դա նշանակում է, որ «Արսենալն» անորոշ ժամանակ կմնա առանց կենտրոնական հարձակվողի, քանի որ բացակայում է նաև Օլիվյե Ժիրուն:
-Նա վնասել է կոճը: Մենք չգիտենք, թե ինչքան ժամանակ բաց կթողնի, սակայն երևում է, որ մի քանի շաբաթ:
Մենք ունենք Լուկաս Պոդոլսկի, Թեո Ուոլկոտ, ովքեր կարող են խաղալ հարձակման գծում, սակայն դժվար կլինի առանց կենտրոնական հարձակվողի,- ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: BBC