«Տոտտենհեմը» որոշել է մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձավճարով բաց չթողնել արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելային:
Նախորդ ամառ «Տոտտենհեմը» Լամելայի համար 30 մլն ֆունտ վճարեց «Ռոմային», ով այդ պահից ընդամենը երեք անգամ է հայտնվել Պրեմիեր Լիգայի խաղերի մեկնարկային կազմում:
Վերջին ժամանակներս ակտիվորեն խոսվում է Լամելայի՝ Իտալիա վերադարձի մասին: Էրիկի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը» և «Յուվենտուսը»: Լամելային իսկապես անհրաժեշտ է խաղային պրակտիկա, քանի որ նա ցանկանում է մասնակցել աշխարհի 2014թ-ի առաջնությանը:
Սակայն, ինչպես հաղորդում է Goal-ը, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդն անգամ չի քննարկել 21-ամյա կիսապաշտպանից բաժանվելու տարբերակները: