«Նորվիչ Սիթին» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց «Նյուքասլ Յունայթեդի» վինգեր Խոնաս Գուտիերեսին: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Գուտիերեսը, ով Արգենտինայի ազգային հավաքականում անցկացրել է 22 խաղ, դարձավ «Նորվիչի» հունվարյան առաջին ձեռքբերումը: Այս տեղափոխությունը Խոնասին կապահովի խաղային պրակտիկա, որը կօգնի նրան պատրաստվել աշխարհի առաջնությանը:
Գուտիերեսը «Նյուքասլում» էր 2008թ-ից, սակայն ընթացիկ մրցաշրջանում ընդամենը երկու խաղում էր դաշտ դուրս գալու հնարավորություն ստացել:
-Գուտիերեսն այն ֆուտբոլիստն է, ով մեզ փորձ կփոխանցի, քանի որ նա «Նյուքասլի» կազմում մասնակցել է ավելի քան 200 հանդիպման: Նա լավ ծանոթ է Պրեմիեր Լիգային,- ասել է «Նորվիչի» գլխավոր մարզիչ Քրիս Հյութոնը: