«Չելսիի» ձախ պաշտպան Ռայան Բերտրանդը մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի «Աստոն Վիլլայում»: Այս մասին հաղորդում է բիրմինգհեմյան ակումբի պաշտոնական կայքը:
24-ամյա անգլիացին այդպես էլ չկարողացավ տեղ գտնել Ժոզե Մոուրինյոյի թիմում: Պորտուգալացի մասնագետն այժմ այնքան էլ չի վստահում փորձառու Էշլի Քոուլին, ինչի պատճառով Բերտրանդը չէր հայտնվում անգամ պահեստայինների նստարանին:
Իր խաղային պրակտիկայի հարցը Բերտրանդը կլուծի «Վիլլա Պարկում»: