«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հերքել է այն լուրերն, ըստ որոնց հոլանդացի հարձակվող Ռոբին Վան Պերսին երջանիկ չէ իր ներկայիս թիմում:
Մամուլում շրջանառվում է, որ Վան Պերսին գոհ չէ Մոյեսի մարզչական մեթոդներից, ինչի պատճառով նա շատ վնասվածքներ է ստանում:
-Ես նորից կասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Շատերը գիտեն, որ ամեն ինչ ուղիղ եմ ասում և եթե ինչ որ բան այնպես չլինի, ապա ես առաջինը դրա մասին կասեմ:
Ես լավ հարաբերություններ ունեմ Ռոբինի հետ, այպես, ինչպես մյուս ֆուտբոլիստների հետ: Սակայն երբ մենք չենք հաղթում, մարդիկ պատճառներ են ման գալիս,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: