Լիգայի գավաթի երկրորդ կիսաեզրափակչի պատասխան խաղում հանդիպել էին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սանդերլենդը»:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց «Յունայթեդի» նվազագույն առավելությամբ և քանի որ առաջին խաղում հաղթել էր «Սանդերլենդը» (2:1), խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, որտեղ թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով և գործը հասավ 11 մետրանոց հարվածաշարին:
Վճռորոշ պահին ավելի դիպուկ գտնվեցին Գուս Պոյետի սաները և դուրս եկան եզրափակիչ, որտեղ կհանդիպեն «Մանչեսթեր Սիթիին»:
Գոլեր. Էվանս՝ 37ր, Բարդլսի՝ 119ր, Չիչարիտո՝ 120ր: