Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական կոմիտեն «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Նիկոլա Անելկայի գործով լսումները կանցկացնի ոչ շուտ, քան փետրվարի վերջին:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱՖԱ-ն մեղադրանք էր առաջադրել 34-ամյա ֆրանսիացուն այն բանի համար, որ նա «Վեստ Հեմի» դարպասը խփած գոլը նշել էր հակահրեական ժեստով:
Անելկան նախ հայտնեց, որ հակահրեական կամ ռասիստական հայացքների չի հարում, իսկ հետո հերքեց բոլոր մեղադրանքները և խնդրեց լսումներ իր այդ գործով:
Անելկային առաջադրված մեղադրանքի քննության ընթացքն առաջացրեց մի շարք քննադատություններ: Մասանվորապես, հակառասիստական Kick It Out կազմակերպությունն ԱՖԱ-ից պահանջեց գործի օպերատիվ քննություն
Սակայն, ինչպես հայտնում է The Guardian-ը, ֆուտբոլային չինովնիկները չեն շտապում վճիռ կայացնել: ԱՖԱ-ն Անելկայի գործը դասում է Լուիս Սուարեսի և Ջոն Թերրիի գործերի շարքին, ովքեր մեղադրվել էին ռասիստական վիրավորանքների համար: