Անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստ Թեո Ուոլկոտը հույս ունի, որ հաճախ կհայտնվի «զինագործների» հարձակման գծում:
-Ես միշտ հավատացել եմ, որ մեծամասամբ ես հարձակվող եմ: Մարզիչը տվեց ինձ հնարավորություն և ես այն օգտագործեցի:
Եթե ակումբում կա Ժիրուի նման ֆուտբոլիստ, ապա անիմաստ է ինչ-որ բան փոխել: Իմ ժամանակը դեռ կգա: Պետք է միայն համբերատար լինել: Համենայն դեպս հարձակման գծում ես ինձ լավ եմ զգում: TalkSPORT