«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան վստահ է, որ իր թիմը Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում կկարողանա դիմակայել «Մանչեսթեր Սիթիի» հզոր հարձակմանը:
Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ «քաղաքայիններն» անհավանական արդյունավետություն են ցուցաբերում: «Սիթին» ընթացիկ մրցաշրջանում բոլոր առաջնություններում խփել է 115 գնդակ, սակայն Ինիեստան վստահ է, որ իրենք կկարողանան կանգնեցնել այդքան հզոր մրցակցին:
-Իհարկե, մենք հետևում ենք «Մանչեսթեր Սիթիի» արդյունավետությանը և դա տպավորիչ է: Թվում է, թե նրանք կարող են հեշտությամբ 4-5 գոլ խփել՝ այդ թվում Անգլիայի լավագույն ակումբների դեմ խաղերում: Նրանք հզոր հարձակման գիծ ունեն, սակայն մեր դեմ խաղում չեն կարողանա չորս կամ հինգ գոլ խփել:
Մենք վստահ ենք, որ կարող ենք հաղթել բոլոր առաջնություններում, որոնց մասնակցում ենք,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: