«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ողջունել է ակումբից հեռանալու Նեմանյա Վիդիչի որոշումը:
Օրեր առաջ 32-ամյա սերբը պաշտոնական հայտարարություն արեց, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնի հետ: Վիդիչը նաև հայտնել է, որ կարիերան չի շարունակի անգլիական որևէ ակումբում:
Մոյեսի կարծիքով, այդ որոշումը ճիշտ էր ոչ միայն Վիդիչի, այլ նաև ակումբի համար:
-Ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր ակումբի և ֆուտբոլիստի համար: Նա մեծ օգուտ է տվել ակումբին: Վիդիչը թիմի ավագն է և կլինի մինչև մրցաշրջանի ավարտը,- Մոյեսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: