Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն 2-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալը» և գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»:
Մրցաշարային աղյուսակում այս երկու ակումբներին չի կարելի անմիջական մրցակիցներ համարել, քանի որ միմյանց միջև տարբերությունը 14 միավոր է:
Հաշվի առնելով «Չելսիի» երեկվա սայթաքումը «Հոթորնս» մարզադաշտում՝ հաղթանակն «Արսենալին» դուրս կբերի առաջին հորիզոնական: Սակայն «զինագործները» որոշակի խնդիրներ ունեն պաշտպանությունում, որը երևաց «Լիվերպուլի» դեմ նախորդ տուրի խաղում (5:1): Արսեն Վենգերի սաները 20 րոպեի ընթացքում 4 գոլ բաց թողեցին:
Ինչ վերաբերվում է «կարմիր սատանաներին», ապա նախորդ տուրը կարելի է ձախողված համարել նաև նրանց համար: «Մանկունյանցիները» սեփական հարկի տակ չկարողացան առավելության հասնել «Ֆուլհեմի» նկատմաբ (2:2):
Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 217 անգամ և առավելությունը մանչեսթերյան ակումբի կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 92-ում: 47 անգամ գրանցվել է ոչ ոքի և 78 խաղում ուժեղ են գտնվել լոնդոնցիները:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1: