«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան հավատում է, որ իր թիմը կարող է մրցաշրջանն ավարտել Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում:
Առաջնության ավատից 12 տուր առաջ «կարմիր սատանաները» 11 միավորով հետ են չորրորդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլից»: Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոններին իրական չեմպիոնական արդյունք է անհրաժեշտ, որպեսզի վերջին 19 տարվա մեջ չմնան առանց Չեմպիոնների Լիգայի:
-Մեր նպատակը Չեմպիոնների Լիգայի գոտին է: Դա շատ դժվար կլինի, քանի որ «Լիվերպուլը» շատ լավ է հանդես գալիս: Քառյակի համար պայքարում են նաև «Էվերթոնը», «Տոտտենհեմը» և «Արսենալը»: Մենք նույնպես պայքարում ենք և հուսով եմ, որ կհասնենք մեր նպատակին,- Մատայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: