«Սուոնսի Սիթիի» հարձակվող Միչուն վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Եվրոպա լիգայում «Նապոլիի» դեմ այսօրվա խաղին:
Հիշեցնենք, որ Միչուն բացակայում է դեկտեմբերից, երբ կոճի վիրահատության ենթարկվեց: «Կարապների» նորանշանակ մարզիչ Գարի Մոնկը հուսով էր, որ 27-ամյա իսպանացին կօգնի «Նապոլիի» դեմ առաջիկա խաղում, սակայն նրա վերադարձը հետաձգվում է:
-Վերջին շաբաթների ընթացքում նա լավ մարզվում է: Ամեն ինչ անցյալում է, սակայն դեռ նա չի կարող միանալ թիմին: Նրա ապաքինման համար ևս մի քանի օր կպահանջվի,- ասել է Մոնկը: Goal