Երեքշաբթի օրը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն իր առաջին լիարժեք ծրագրով մարզումն է անցկացրել ընդհանուր թիմի հետ:
Ագուերոն ազդրի վնասվածքի պատճառով բաց է թողել չորս շաբաթ, սակայն արդեն պատրաստ է օգնել իր թիմին:
Այս պարագայում, Սերխիոն, ով ընթացիկ մրցաշրջանում արդեն 26 գոլ է խփել, լավ շանսեր ունի «Սանդերլենդի» դեմ Լիգայի գավաթի եզրափակչին մասնակցելու համար, որը տեղի կունենա կիրակի օրը «Ուեմբլի» մարզադաշտում: