«Սաութհեմպտոնի» 18-ամյա պաշտպան Լյուկ Շոուն խոստովանել է, որ մինչև հիմա չի հավատում Անգլիայի ազգային հավաքական հրավիրվելուն:
Հինգշաբթի օրը Շոուն այն 30 ֆուտբոլիստների թվում էր, ում Ռոյ Հոջսոնը հրավիրեց մասնակցելու Դանիայի դեմ մարտի 5-ին կայանալիք ընկերական խաղին:
Լյուկը Պրեմիեր Լիգայում նորամուտը նշել է 2012թ-ի նոյեմբերին, սակայն ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ նա արդեն հրավիրվել է իր երկրի ազգային հավաքական և լավ շանսեր ունի աշխահի 2014թ-ի առաջնությանը մասնակցելու:
-Սա հիշարժան օր է ինձ համար: Մինչ այժմ չեմ կարողանում հավատալ: Ես ընդամենը 18 տարեկան եմ և հրավիրվել եմ Անգլիայի հավաքական: Անհավատալի է:
Առավոտյան Հոջսոնը զանգահարեց ինձ և ասաց, որ հրավիրվում եմ հավաքական: Ես անգամ չգիտեի՝ ինչ ասեմ,- «Սաութհեմպտոնի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Շոուն: