Ինչպես հաղորդում է BBC-ն, «Ֆուլհեմի» կիսապաշտպան Դամյեն Դաֆը ծնկի վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում այլևս դաշտ դուրս չի գա:
Իռլանդիայի հավաքականի 35-ամյա ֆուտբոլիստն այդ վնասվածքը ստացել է «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ գավաթային խաղում: Առաջիկա շաբաթվա ընթացքում բժիշկները կորոշեն վիրահատության հարցը, սակայն, ամեն դեպքում, նրա համար այս մրցաշրջանն ավարտված է:
Ընթացիկ մրցաշրջանում Դաֆը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 18 հանդիպման: Դամյենի գործող պայմանագիրը կլրանա հաջորդ ամռանը: