Պրմեմիեր Լիգայի հաջորդ տուրում Լոնդոնի հյուսիսը ներկայացնող «Տոտտենհեմի» և «Արսենալի» մրցավեճը կդատի Մայք Դինը:
Կիրակի օրը «Ուայթ Հարթ Լեյնում» կայանալիք այս երկու սկզբունքային մրցակիցների հանդիպումը 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկն է: Նույն այդ տուրում միմյանց կհանդիպեն նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:
Այս պահին «զինագործներն» իրենց աշխարհագրական հարևանից առաջ են ընդամենը 6 միավորով, սակայն մեկ խաղ պակաս են անցկացրել: «Արսենալը» չի կարող իրեն թույլ տալ միավոր կորցնել, եթե ցանկանում է պայքարել տիտղոսի համար: