Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելուց հետո Դևիդ Մոյեսը հայտնել է, որ իր թիմը կարող է հաղթել այդ առաջնությունը:
Ռոբին վան Պերսիի հեթ-տրիկի շնորհիվ «Յունայթեդը» 1/8 եզրափակչում հաղթահարեց «Օլիմպիակոսի» արգելքը: Մոյեսը խոստովանել է, որ վիճակահանության ժամանակ իր թիմին ընդունելու են որպես ամենից քիչ շանսեր ունեցող, սակայն նա վստահ է, որ «Յունայթեդը» պայքարելու է տիտղոսի համար:
-Ես հավատում եմ դրան: Մենք կարող ենք անել դա: Եթե մենք ցույց տանք մեր հնարավորությունները, որն ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ է լինում, ապա մենք կարող ենք հաղթել ցանկացած ակումբի:
Առաջին խաղից (Հունաստանում կայացած) հետո հիասթափված էինք և պետք է մեծ աշխատանք կատարեինք, որպեսզի դուրս գայինք իրավիճակից,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: