• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դի Մատեոն ողջ մեղքն իր վրա է վերցրել

Ռոբերտո դի Մատեո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն իր վրա է վերցրել երեկվա պարտության պատասխանատվությունը:

Չեմպիոնների Լիգայի երեկ կայացած խաղում «Չելսին» հյուրընկալվելիս  0:3 հաշվով պարտություն կրեց Թուրինի «Յուվենտուսից»: Հիմա «կապույտներին» մնում է հուսալ, որ խմբային փուլի վերջին տուրում «Շախտյորը» «Դոնբաս Արենայում» առավելության կհասնի «ծեր սինյորայի» նկատմամբ, իսկ իրենք կկարողանան «Սթեմֆորդ Բրիջում» հաղթել դանիական «Նորշելանդին»:

Մյուս բոլոր տարբերակներով «Չելսին» դուրս կմնա պայքարից:

-Եթե ինչ-որ մեկը պետք է պատասխանատվությունը իր վրա վերցնի, ապա դա ես եմ: Ես եմ որոշել թիմի կազմը և մարտավարությունը:

Իհարկե, մենք դեռ չենք կորցրել փլեյ-օֆֆ դուրս գալու հույսերը: Տեսականորեն այն դեռ հնարավոր է:

Այնպիսի ակումբներում, ինչպիսին «Չելսին» է, մի քանի անհաջողությունը մարզիչին լուրջ քննադատությունների է արժանացնում: Սակայն ինձ պետք չէ լրացուցիչ աջակցություն: Ինձ ցուցաբերված վստահությունը միանգամայն բավական է,- ասել է իտալացի մարզիչը: