Մադրիդի «Ռեալը» որոշել է վաճառել իր ձախ պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյին և պատրաստվում է իր ֆուտբոլիստին առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդին»:
Վաղուց է հայտնի, որ «կարմիր սատանաները» հետաքրքրված են Պորտուգալիայի հավաքականի պաշտպանի ծառայություններով: Մինչ այժմ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը անարդյունք փորձեր է կատարել ուժեղացնել իր թիմի պաշտպանության ձախ եզրը:
Սպասվում է, որ մրցաշրջանի ավարտից հետո «Յունայթեդից» կհեռանա Պատրիս Էվրան, ինչի պատճառով Մոյեսը կրկին կվերադառնա Կոենտրաոյի տրանսֆերին:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, «կարմիր սատանաների» ուշադրության կենտրոնում է նաև «Սաութհեմպտոնի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Լյուկ Շոուն, ու տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն ֆունտ: Կոենտրաոն ավելի հասանելի է «Յունայթեդի» համար, քանի որ նրա դիմաց «Ռեալը» պահանջում է 10 մլն ֆունտ: