Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում մանչեսթերյան դերբիի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն իրենց զայրույթն ուղղել են VIP օթյակ, որտեղ գտնվում էր նախկին մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը:
«Սիթիից» կրած պարտությունը (0:3) «կարմիր սատանաների» համար Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 10-րդն էր, ինչը ռեկորդային է: Երկրպագուների մի մասը կարծում է, որ այդ ամենի համար մեղավոր է անձամբ Սէր Ալեքսը, ով իրեն փոխարինող ընտրեց Դևիդ Մոյեսին:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, անվտանգության աշխատողներն հանգստացրել են երկրպագուներին, ովքեր փորձում էին պատռել Մոյեսի պատվին փաքցված հայտնի «Chosen One» («Ընտրյալ») պաստառը:
Ավելացնենք, որ Պրեմիեր Լիգայի ողջ պատմության ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ մրցաշրջանում 75 միավորից պակաս չի հավաքել: Այժմ Դևիդ Մոյեսի սաներն այդ արդյունքին հասնելու անգամ տեսական շանսեր չունեն: Երբեք «Յունայթեդն» այսքան թույլ չի եղել: