«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ՊՍԺ-ն պետք է վճարի 300 մլն ֆունտ, եթե ուզում է գնել կիսապաշտպաններ Էդեն Ազարին և Օսկարին:
Այս շաբաթ մամուլում լուրեր հայտնվեցին, որ ֆրանսիական ակումբն ամռանը կփորձի գնել Ազարին և Օսկարին: Բացի այդ, ՊՍԺ-ի մի քանի ֆուտբոլիստներ վերջիններիս հրավիրում էին իրենց ակումբ:
Օրինակ՝ «Նյուքասլի» նախկին կիսապաշտպան Յոհան Կաբայեն խոստովանեց, որ կցանկանար խաղալ Էդեն Ազարի հետ: Ինչ վերաբերվում է Օսկարին, ապա նրան Փարիզ է հրավիրում իր հայրենակից Լուկաս Մոուրան:
-Դա ինձ չի անհանգստացնում և ոչ մի խնդիր չի ստեղծում: Եթե ֆինանսական ֆեյր-փլեյը գոյություն ունի, ապա ՊՍԺ-ն ուղղակի գումար չի ունենա, որպեսզի գնի նրանց: Իսկ եթե ֆինանսական ֆեյր-փլեյ չկա, ապա երկուսի համար 300 մլն ֆունտը «Չելսիին» կստիպի մտածել վաճառելու մասին,- ասել է Ժոզե Մոուրինյոն: The Guardian