ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ մտադիր չէ իր ուժերը փորձել Պրեմիեր Լիգայում:
32-ամյա շվեդն իր կարիերայի ընթացքում Շվեդիայից բացի խաղացել է նաև Հոլանդիայում, Իտալիայում և Իսպանիայում: Զլատանն այժմ էլ բարձր մակարդակով հանդես է գալիս Ֆրանսիայի բարձրագույն առաջնությունում:
Իբրահիմովիչը, ում թիմն այսօր երեկոյան Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում կմրցի «Չելսիի» դեմ, չի զղջում, որ ժամանակին չի տեղափոխվել Անգլիա:
-Այժմ չի քննարկվում իմ տեղափոխության հարցը: Կարծում եմ՝ առաջին հերթին դա անհնար է, որ ես հանդես գամ Անգլիայում: «Միլան» տեղափոխվելուց առաջ բանակցություններ կար անգլիական մի քանի ակումբների հետ, սակայն այդպես էլ չտեղափոխվեցի Անգլիա: Երբ իմ կարիերան ավարտվի, ես չեմ մտածի, որ հնարավորություն ունեի Անգլիայում խաղալու։
Ես հարգում եմ Պրեմիեր Լիգան, այն հիանալի առաջնություն է: Սակայն ես պատմություն եմ կերտել այլ երկրներում: Ոչ մի բանի համար չեմ զղջում,- ասել է Իբրահիմովիչը: The Telegraph