«Տոտենհեմի» ղեկավարությունը շարունակում է վստահել Անդրե Վիլաշ-Բոաշին և պատրաստվում է նրան 20 մլն ֆունտ տրամադրել թիմի կազմը ուժեղացնելու համար:
Վիլաշ-Բոաշին անհրաժեշտ է ձախ պաշտպան, հարձակվողական ոճի կենտրոնական կիսապաշտպան և հարձակվող:
«Տոտենհեմի» նշանառության տակ են հայտնվել Վիլլիանը, Միրալեմ Պյանիչը, Կրիստիան Էրիկսենը, Ալան Ձագոևը և Ժոաո Մոուտինյոն: «Տոտենհեմը» արդեն բանակցություններ է սկեսել ֆուտբոլիստների գործակալների հետ: Սպասվում է նաև, որ ձմռանը թիմը կլքի Մայքլ Դոուսոնը: