Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում այսօր միմյանց էին հանդիպել գործող գավաթակիր «Ուիգան Ատլետիկը» և Պրեմիեր Լիգան ներկայացնող «Արսենալը»:
Նախորդ փուլում «Մանչեսթեր Սիթիին» պայքարից դուրս թողած «Ուիգանը» մոտ էր այս անգամ էլ անակնկալ մատուցելուն: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի արդյունքով և հաղթողին որոշելու համար պահանջվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին Արսեն Վենգերի սաները:
Գոլ. Գոմես՝ 63ր (11մ), Մերտեզակեր՝ 82ր: